Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արժե՞ բորբոքվել առաքելական եկեղեցում այլադավանի ծեսից. Արմեն Մինասյան
«Ամեն անգամ որևէ երկիր այցելելիս ես անպայման մտնում եմ տեղի որևէ տաճար, մասնակցում եմ պատարագի, կամ եթե պատարագ չի լինում` ինքս իմ խելքի գյորա շփվում եմ Աստծո հետ: Եղել եմ կաթոլիկ, բողոքական բազմաթիվ եկեղեվիներում, սունիական ու շիական մզկիթներում: Ոչ մի տեղ տեղի հանրությունը չի բորբոքվել նվաստ այլադավանիս ներկայությունից»,-գրում է քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ արձագանքելով Հովհաննավանքում կարգալույծ արված քահանայի մատուցած պատարագին ու դրա շուրջ վարձրացրած աղմուկին։
«Եվ հիմա հարց` արդյոք արժե՞ բորբոքվել առաքելական եկեղեցում այլադավանի ծեսից: ՀԳ. Իմ կարծիքով` այսօրվա ֆեյք-պատարագին մասնակցելու շտապած անձինք ամենահիմնավոր ու հեշտ ապացուցելի վկայություններն են տալու, դրա համար նրանց հանդեպ պետք է լինել խիստ ուշադիր»։