Դա պատարագ չէր, ընդամենը շոու էր. Հայր Ռուբենը՝ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած «պատարագի» մասին
Հասարակություն
15:44 26/10/2025
Հայաստան

Դա պատարագ չէր, ընդամենը շոու էր. Հայր Ռուբենը՝ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի մատուցած «պատարագի» մասին

«Հովհաննավանքում պատարագ չի եղել, շոու էր»,- Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայր Ռուբենը։

Հայր Սուրբի խոսքով, միայն այն փաստը, որ այնտեղ ներկա էր նախարար, որը երբեք պատարագների չի եղել, նույնիսկ իր նախարարության շրջանակում անընդհատ պատարագ է եղել, իսկ ինքը չի մասնակցել, իսկ այսօր նա Հովհաննավանքում էր, դա շոուի գլխավոր նկարագիրն է։

Հիշեցնենք, որ այսօր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցել Հովհաննավանքում, որին ներկա էին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Անահիտ Ավանսյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ ՔՊ-ական պատգամավորներ, մարզպետեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder