Ամենից շատ կարդացված նյութեր
Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանի մատուցելիք պատարագին ընդառաջ Հովհաննավանք են բերվել բազմաթիվ ոստիկաններ։ Այս պահին նրանք ճանապարհն ազատում են մեքենաներից՝ ճանապարհ բացելով Նիկոլ Փաշինյանի համար։
Հիշեցնենք, Փաշինյանը հայտարարել էր, որ մասնակցելու է նախկին քահանա Տեր Արամի պատարագին։
Երեկ «Իմնեմնիմի» podcast-ի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը գրել էր, որ Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանն իր ենթակա բոլոր կառույցների աշխատողներին պարտադրել է, որ վաղը մի մարդու նման իր հետ գնան Հովհաննավանք։
«Ով չներկայանա, հոխորտացել է` ազատել աշխատանքից։ Ենթադրաբար` այլ մարզերում էլ նույն վիճակն է: Ակնհայտորեն, վաղը ողջ վարչական ռեսուրսը լծված ա լինելու ստեղծել իմիտացիա, թե իբր Սծյոպիկը համայն հայության սիրելի քահանան է»,-գրել էր նա։