Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախօրեին ժամը 20։21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարդից դեպի Աժդահակ լեռ տանող ճանապարհին չորս քաղաքացի ավտոմեքենայով մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 26-ին, ժամը 02։10-ին փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել Գողթ գյուղ: