Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով Հովհաննավանքում քաղաքացուն անվտանգության աշխատակիցների կողմից լռեցնելուն ու եկեղեցուց հանելուն, գրում է.
«Ժամանակակից Հայաստանն հենց այս տեսքը ունի։
Երբ խոսում ենք մարդու իրավունքներից, ապա հենց այսպես` լռեցնելով, մարդկանց բերանները փակելով են պատկերացնում «մարդու իրավունքների պաշտպանությունը»:
Երբ խոսում ենք ազատությունների մասին, ապա հենց այսպես` մարդկանց բերանները փակելով ու ծեծելով, կոմպրոմատներ, հրապարակելով, սպառնալիքներով են պատկերացնում մարդու ազատությունները։
Երբ խոսում ենք պետություն և Եկեղեցի հարաբերությունների մասին, ապա հենց այսպես` լռեցնելով են պատկերացնում այդ հարաբերությունները...
Սա բացարձակ ավտորիտարիզմի դեմքն է...
Հայաստանը վերածվել է հետխորհրդային տարածքի նեոավտորիտար պետության իր դեսպոտով»։