Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ես կատարել եմ իմ ընտրությունը, գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով. Արագածոտնի մարզպետ
«2018-ին հայ ազգը մերժեց այն համակարգը, որը մինչ այդ կար, այսօրվա հոծ բազմությունը խոսում է այն մասին, որ ժողովուրդը կրկին անգամ ոտքի է կանգնում։ Այդ մեխանիզմով վստահ եմ, որ եթե ժողովուրդը ոտքի կանգնի, այդ ուժի դեմ ոչինչ չի կարող կանգնել»,- Հովհաննավանքի մոտ լրագրողներին ասաց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ով կնոջ հետ եկել է մասնակցելու կարգակույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցելիք պատարագին։
Լրագորղի դիտարկմանը՝ «ասում եք հոծ բազմություն, բայց իշխանության մարդիկ են», նա չպատասխանեց։
«Ես կատարել եմ իմ ընտրությունը, որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, կատարել եմ իմ ընտրությունը, գնալու եմ եկեղեցին ազատագրելու ճանապարհով։ Այսօր այստեղ եմ ոչ միայն պատարագին մասնակցելու, նաև ի աջակցություն Տեր Արամի»,- ասսաց Մովսիսյանը։
Մարզպետը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին տեղեկատվություններ տվողները շատ կան՝ թե պետական կառույցից, թե հենց մեր ժողովրդի միջից։