Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են Երևան. Միրզոյան
Քաղաքական
17:06 27/10/2025
Հայաստան

Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են Երևան. Միրզոյան

Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանին հրավիրել է,  դեռևս բանավոր, ամենաբարձր մակարդակով մասնակցելու Երևանում հաջորդ տարի կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Լրագրողի ճշտող հարցին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Միրզոյանն ասաց. «Այո»։

«Ինչո՞ւ ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ որ եղել է վարչապետ Փաշինյան այցը Անկարա։ Այն ժամանակ էլ էին դժվար պատկերացնում։ Այսօր չեք պատկերացնում, համաձայնեք, կարող է մեկուկես ամիս հետո այլ իրավիճակ լինի»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևն ու Էրդողանը հրավիրվել են Երևան. Միրզոյան