Գարեգին Երկրորդը պատգամել է քահանաներին ամուր մնալ ներկայիս փորձությունների հանդիման
Հասարակություն
17:38 27/10/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդը պատգամել է քահանաներին ամուր մնալ ներկայիս փորձությունների հանդիման

Հոկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Գեղարքունյաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ բարձրորեն գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունը։ Հայոց Հովվապետը պատգամել է հոգևոր հովիվներին առավել նախանձախնդիր լինել տերունապատվեր առաքելության մեջ և ամուր մնալ ներկայիս փորձությունների հանդիման։

Վեհափառ Հայրապետը հորդորել է զորացնել նրանց խնամքին հանձնված ժողովրդի հավատն առ Աստված և սերն առ հայրենին ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին և ամեն ջանք ի գործ դնել հանուն հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի և մեր ժողովրդի բարօրության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder