Բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը «Օպերալիա» մրցույթում երկու մրցանակի է արժանացել
Մշակույթ
11:32 27/10/2025
Հայաստան

Բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը «Օպերալիա» մրցույթում երկու մրցանակի է արժանացել

Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հիմնած «Operalia» համաշխարհային օպերային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ բարիտոն Գրիշա Մարտիրոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը։ Նա նաև արժանացել է  Դոմինգոյի հոր անվան՝ Don Plácido Domingo Ferrer Prize of Zarzuela-«Զարզուելա» մրցանակին։ 

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հոկտեմբերի 20-26-ը։ 

Եզրափակիչ էր անցել 11 կատարող։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder