3.2 % գնաճի պայմաններում իրական աշխատավարձերն աճել են 2.3 %-ով. Ֆինանսների նախարար
Տնտեսություն
12:31 27/10/2025
Հայաստան

3.2 % գնաճի պայմաններում իրական աշխատավարձերն աճել են 2.3 %-ով. Ֆինանսների նախարար

«Հունվար-օգոստոս ամիսներին Հայստանում ապրանքների արտահանումը նվազել է 48.8 %-ով, որին նպաստել է ոսկու, արծաթի և պլատինի արտահանման կտրուկ նվազումը»,- «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 Նրա խոսքով՝ 6.8 %-ով աճել է հայկական ծագման ապրանքների արտահանումը։

Նախարարը հայտնեց, որ այդ նույն ժամանակահատվածում 34.9 %-ով նվազել է ապրանքների արտահանումը։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հունվար-օգոստոսին 7.1% տնտեսական աճի դեպքում իրական աշխատավարձերը 3.2 % գնաճի պայմաններում աճել է 2.3 %-ով։

Նախարարաը նաև հայտնեց, որ տնտեսական աճը պայմանավորված է ծառայությունների, շինարարության աճով, իսկ արդյունաբերությունը հակազդել է տնտեսական ակտիվության աճին։

«Գրացնված աշխատողների թիվն աճել է 5 %-ով, իսկ 16.5 %-ով նվազել են գործազրուրկների թիվը»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ 2025 թվականին 5.1 % կանխատեսվող աճը բարձրացվել է 5.2 %-ի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder