Ծափաթաղ գյուղից 3-ամյա Տիգրան Օվանեսովը որոնվում է
Հասարակություն
20:37 27/10/2025
Հայաստան

Ծափաթաղ գյուղից 3-ամյա Տիգրան Օվանեսովը որոնվում է

Այսօր` ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder