Չամրակապված բեռնատարի վարորդին ձերբակալել են կաշառք առաջարկելու համար
Իրավունք
17:35 27/10/2025
Հայաստան

Չամրակապված բեռնատարի վարորդին ձերբակալել են կաշառք առաջարկելու համար

Հոկտեմբերի 23-ին ծառայություն իրականացնելիս` Վայոց ձորի մարզի պարեկները ժամը 9-ին Երևան-Մեղրի ճանապարհին կանգնեցրել են «Ֆոտոն» մակնիշի մի բեռնատար, որի վարորդն ամրակապված չէր:
Վարչարարություն չիրականացնելու համար 51-ամյա վարորդը պարեկներին կաշառք է առաջարկել:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder