Ամբողջ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի բժիշկները լքել են կենտրոնը. Անուշ Պողոսյան
Առողջություն
23:09 27/10/2025
Հայաստան

Ամբողջ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի բժիշկները լքել են կենտրոնը. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Երբ «լավագույն» արդյունքը դառնում է բժիշկների հեռացումը» վերտառությամբ գրառման մեջ հատյտնում է.

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նորանշանակ տնօրենը գրանցել է իր առաջին «լավագույն» արդյունքները․

Ամբողջ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի բժիշկները լքել են կենտրոնը։

Ի դեպ, հենց այդ մասնագետներն էին ստեղծել բաժանմունքը՝ բաժնի ղեկավար Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ։

Գիտե՞ք ինչու։ Քանի որ Գուրգեն Գրիգորյանը մասնակցել էր նույն տնօրենի մրցույթին։

Անահիտ Ավանեսյան, բա չե՞ք հետաքրքրվում՝ ուր են հիմա այն բաժանմունքի բժիշկները, որոնց մասին մրցույթի ժամանակ հպարտությամբ պատմում էր նորանշանակ ղեկավարը։

Հ․Գ․ Ասում են՝ հիվանդանոցի պարտքերը կրկին աճում են։ Ճի՞շտ է, որ արդեն վարկ են վերցնում՝ աշխատավարձերը վճարելու համար։

Հ․Հ․Գ․ Հրաշալի տնօրենի ընտրություն...»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամբողջ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքի բժիշկները լքել են կենտրոնը. Անուշ Պողոսյան