Կարծիք արտահայտելու ձև էլ կա ու ձևաչափ. Գրիգորյանը եկեղեցում քաղաքացու բերանը փակելու մասին
Քաղաքական
11:44 27/10/2025
Հայաստան

Կարծիք արտահայտելու ձև էլ կա ու ձևաչափ. Գրիգորյանը եկեղեցում քաղաքացու բերանը փակելու մասին

«Բայց ի՞նչ տեսքով է իր կարծիքը հայտնել, բղավելով եկեղեցո՞ւմ, ես համաձայն չեմ ձեզ հետ, որ դա աճիշտ ձևաձափ է կարծիք արտահայտելու համար»,-լրագրողներին ԱԺ-ի մուտքի մոտ, ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի պատարագի մատուցման ժամանակ տեղի ունեցած դեպքով դիտարկմանը, թե ժողովրդավարության բաստիոնում այլախոհները կամ բանտ են նստեցնում կամ բերանը փակում են։

Մինչ այդ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչ կարգախոս է ասել, որ բերանը փակել են։

Լրագրողները պարազաբանեցին, որ քաղաքացին բղավել է, որ կարգալույծ եղած հոգևաորականը չի կարող պատարագ մատուցել։

«Կարծիք արտահայտելու ձև էլ կա ու ձևաչափ»,-ասաց Գրիգորյանը

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարծիք արտահայտելու ձև էլ կա ու ձևաչափ. Գրիգորյանը եկեղեցում քաղաքացու բերանը փակելու մասին