Դատախազությունը ստացել է ԻՔՄ դիմումը՝ տարածված տեսանյութերի վերաբերյալ
Իրավունք
17:08 27/10/2025
Հայաստան

Դատախազությունը ստացել է ԻՔՄ դիմումը՝ տարածված տեսանյութերի վերաբերյալ

ՀՀ գ․խավոր դատախազությունը ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» հաղորդումը ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքի գաղտնիությունը կոպիտ կերպով խախտելու դեպքի առթիվ։

«Ստացել ենք և օրենքով սահմանված կարգով ընթացք տվել»,-Panorama.am-ին հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող ինտիմ տեսանյութեր են տարածվել։ Բազմաթիվ իրավաբաններ, իրավապաշտպաններ հայտարարեցին, եթե կեղծ չեն տեսանյութերը, ապա խախտվել է մարդու կյանքի գաղտնիության իրավունքը։

Ի պատասխան այդ տեսանյութերի տարածման, Արշակ Սրբազանը մասնավորապես ասել էր.

«Խելամիտ եմ համարում արհամարհել: Հետևաբար՝ շահագրգիռ անձանց հրապարակավ «հղում եմ» իմ արհամարանքն ու քմծիծաղը:  Առաջարկում եմ այդ տեսագրությունները տեղադրել նաև «Հայկական Ժամանակ» օրաթերթում, ինչպես և քպ-ի սեռաբորբոք ներկայացուցիչների էջերի պատերին, որպես իրենց նախասիրությունների ցայտուն վկայություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատախազությունը ստացել է ԻՔՄ դիմումը՝ տարածված տեսանյութերի վերաբերյալ