Նա որոշեց վերադառնալ, քանի որ արդար է, մենք սատարում ենք նրան․ Դավիթ Համբարձումյանի կին
Հասարակություն
20:32 28/10/2025
Հայաստան

Նա որոշեց վերադառնալ, քանի որ արդար է, մենք սատարում ենք նրան․ Դավիթ Համբարձումյանի կին

ՈւնենալովՀայաստան չվերադառնալու հնարավորություն՝ որոշեց վերադառնալ, քանզի նա լիովին արդար է՝ իր խղճի, իր կամքի հանդեպ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համայնքապետ Դաավիթ Համբարձումյանի կինը՝ Քրիստինե Հակոբյանը։

«Մենք՝ ընտանիքի բոլոր անդամներով, սատարում ենք իր որոշումը և հպարտանում ենք իր արարքով։ Երեխաներն իհարկե հասկանում են՝ ինչ է կատարվում, շատ դժվար է, որովհետև անչափահաս  են։ Երեխաներն իրենք տեսնում են,կարդում են և շատ լավ տեղյակ են իրավիճակից, իրենք նույնպես հպարտ են իրենց հայրիկով»,- ասաց Հակոբյանը։

Նշենք, որ րոպեներ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում, ինքնաթիռից անմիջապես իջնելիս կալանավորվել է Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։ Օդանավակայանում հավաքվել էին  Համբարձումյանի հարազատներն ու աջակիցները։ Նաև մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։

Հիշեցնենք, որ օրերս դատարանի համապատասխան վճիռ կայացրեց՝ Դավիթ Համբարձումյանին դատապարտվել 6 տարի, 3 ամիս ազատազրկման։ Քաղաքացիները օդանավակայանում են՝ ընդվզելու Համբարձումյանի կալանավորումը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նա որոշեց վերադառնալ, քանի որ արդար է, մենք սատարում ենք նրան․ Դավիթ Համբարձումյանի կին