Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեքամյա Տիգրանին գտնելու համար գործի են դրվել դրոններ, աշխատանքներին մասնակցում են շներ. Ծափաթաղի գյուղապետ
«Գյուղի ողջ տարածքում իրականացվում են երեքամյա երեխայի որոնողական աշխատանքներ։ Ոչ մի բան չկա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ճամբարակ համայնքի կազմում գտնվող Ծափաթաղի ղեկավար Դավիթ Գզողյանը։
Նրա ներկայացմամբ, աշխատանքներին մասնակցում են ոստիկաններ, փրկարարներ, կամավորներ, աշխատում են դրոններ, շներ։ Գզողյանի խոսքով, երեխան կորել է տան մոտից։ Անդրադառնալով այն տեղեկություններին, որ երեքամյա Տիգրանը բակում խաղալիս է եղել իր 5-ամյա եղբոր հետ, վարչական ղեկավարն ասաց. «Այդ երեխան չի խոսում»։
Դ. Գզողյանն այլ հարցերի չպատասխանեց։
Փոքրիկ Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։