Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը գրում է․
«ՄԻՋԱԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՆՈՒՄՆԵՐԸ
Առնվազն զավեշտալի է, որ համացանցում քննարկվում է կանանց կարիքների համար միջադիրների գնման փաստը՝ որպես արտասովոր կամ տարօրինակ երևույթ:
Միգուցե որոշ անձանց համար դա նորույթ է, բայց պետք է նշել, որ միջադիրներ գնել, գնում և գնելու են ոչ միայն ձերբակալված կանանց համար, այլ նաև կալանավորված, դատապարտված, խնամքի և բուժական հաստատություններում գտնվող կանանց համար: Այսինքն, համանման գնումներ կատարում են ոչ միայն Ներքին գործերի նախարարությունը, այլ նաև Արդարադատության նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և այլն:
Հ.Գ. Իրավական ակտերի իմացությունը երբեմն օգնում է ոչ միայն չխախտել մարդու իրավունքները, այլ նաև պահպանել լրագրողական էթիկան»: