Եթե դուք նույնիսկ «Երևան» հուշարձանը ձերը չեք համարում, ապա էլ ի՞նչի ենք նեղանում օրինակ ծառասպանդից․ Հայրումյան
Հասարակություն
23:11 28/10/2025
Հայաստան

Եթե դուք նույնիսկ «Երևան» հուշարձանը ձերը չեք համարում, ապա էլ ի՞նչի ենք նեղանում օրինակ ծառասպանդից․ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․

«Ուրեմն Երևան հուշարձանը ըստ կադաստրի գտնվում է Վերին պտղնի գյուղում, բայց երբ 2022 թվականին Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել էի, թե ո՞վ է այս տարածքի խնամքի պատասխանատուն, ինձ ասացին, որ այդ պարտականությունը դրված է Ավան վարչական շրջանի վրա։ Կարծում եմ բոլոր մտածող մարդկանց համար բնական է, որ անկախ կադաստրի թղթից, Երևանի մուտճն ազդարարող «Երևան» հուշարձանի մասին պետք է հոգ տանի Երևանի քաղաքապետարանը։

Այդ լոգիկայով օրեր առաջ դիմել էի Ավան վարչական շրջանին, որպեսզի հեռացնեն արձանի տեսարանը փակող և տարածքի էսթետիկ տեսքը փչացնող գովազդային վահանակները, ինչին ի պատասխան Ավանի թաղապետարանից ինձ գրեցին, որ դա դուրս է իրենց լիազորություններից (պատասխանը կից)։

Եթե դուք նույնիսկ «Երևան» հուշարձանը ձերը չեք համարում, ապա էլ ի՞նչի ենք նեղանում օրինակ ծառասպանդից ու սանմաքրման անտանելի վիճակից։

Ինչևէ մոտ օրերս կշրջեմ Ավանով, տեսնեմ ձեր լիազորությունների ներքո վիճակն ինչպիսին է։

Տիգրան Ավինյան, խնդրում եմ մի պատասխանատու մարդու հանձնարարեք, որ զբաղվի այս հարցով ու հանել տա այս տգեղ գովազդները, իսկ տարածքի խնամքը և մաքրության հարցը, ես և իմ ընկերներն այսօր հոգացել ենք, ինչպես նաև լուսավորել հուշարձանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder