Գ. Նազարյանը Պապոյանին առաջարկեց մի քիչ հանգստանալ, ձկնորսությամբ զբաղվել ու նոր գաղափարներով վերադառնալ
Քաղաքական
12:58 28/10/2025
Հայաստան

Գ. Նազարյանը Պապոյանին առաջարկեց մի քիչ հանգստանալ, ձկնորսությամբ զբաղվել ու նոր գաղափարներով վերադառնալ

«Օգոստոսի 8-ից հետո փոխվել է մեզ շրջապատող աշխարհը, Հայաստանի իրավիճակը։ Ես ի նկատի ունեմ, որ դուք՝ որպես նախարար նախկին ձևով մի երեք շաբաթ աշխատանքի չգաք, եթե ձկնորսություն եք սիրում, գնաք ձուկ բռնելու, քայլեք, մտածեք այս տնտեսությունը նոր իրավիճակի բերելու»,-ԱԺ տնտեսական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանին նման առաջարկ արեց ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Պատգամավորի  խոսքով, հին ձևերով արդյունավետ կառավարել այլևս չի լինելու։

«Ես ի նկատի ունեմ, որ պետք է վերանայենք աշխատանքները։ Չե՞ք պատրաստվում արդյոք, որ մրցույթային համակարգն արմատապես փոխվի։ Այս համակարգերով, որ հաղթում է նա, ով ցածր գին է  առաջարկում, մենք չենք ունենա մեծ դրական բաներ։ Օրինակ, այս դահլիճը նորոգվեց ամիսներով, երեկ առաջին օրը բացվել է, բռնակն արդեն տեղից դուրս է եկել Ազգային ժողովում։ Բա այդպես ո՞նց կլինի, չե՞նք ուզում այնպես անել, որ լուրջ ընկերությունները գան մասնակցեն, հո մենակ խնայելով չի, բա որա՞կը»,-ասաց Նազարյանը։

Պապոյանն ասաց՝ մտածելու առաջարկը լավն է, հատկապես երբ վերջին անգամ  արձակուրդ գնացել է 2023-ի հուլիսին։

«Բայց առանց դրա էլ ենք, պարոն Նազարյան, մտածում այդ ուղղությամբ»,-ասաց Պապոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder