Հայաստանի նախկին նախագահի ու վարչապետի համարները գրանցված են եղել Ստամբուլի նախկին քաղաքապետի հեռախոսում
Իրավունք
17:04 28/10/2025
Տարածաշրջան

Հայաստանի նախկին նախագահի ու վարչապետի համարները գրանցված են եղել Ստամբուլի նախկին քաղաքապետի հեռախոսում

Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, ինչպես նաև Նեջաթի Օզքանի, Մերդան Յանարդաղ և Մելիհա Գյոչեկի դեմ հարուցված «լրտեսության» գործի քննության մանրամասներ են հրապարակվել։  Դրանց համաձայն, կասկածյալ Հյուսեյն Գյունը հայտարարել է «զղջալու» իրավունքից օգտվելու և հետաքննության հետ համագործակցելու մտադրության մասին: Պարզվել է, որ կասկածյալ Գյունի հեռախոսահամարների մեջ է եղել Ստամբուլի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Մուրատ Օնգյունը։

Այս հարցի վերաբերյալ Գյունը պարզաբանել է. «Նախկին հետախուզության սպա Ահարոնի կողմից ինձ ուղարկված հաղորդագրությունը, որը ես այնուհետև փոխանցել եմ Նեջաթի Օզքանին, ցույց է տվել, որ Մուրատ Օնգյունի հեռախոսում լրտեսական ծրագիր է տեղադրվել։ Ես այս տեղեկատվությունը փոխանցել եմ Նեջաթիին։ Չգիտեմ՝ նա այն փոխանցե՞լ է Օնգյունին, թե՞ ոչ»։

Հարցաքննության ընթացքում նրան հարցեր են տրվել հեռախոսում եղած համարների վերաբերյալ։ Anadolu գործակալությունը հայտնել է, որ հետաքննության տվյալներով՝ ցուցակում 34 մարդ է եղել՝ նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ եւ բարձրաստիճան զինվորականներ, որոնցից 14-ը հետախուզական ծառայությունների աշխատակիցներ են եղել։ Նրանց թվում են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը, Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի որդին՝ Չեմի Պերեսը, Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաև 2017-2019 թվականներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ֆիոնա Հիլը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder