Վաղարշապատի Ամբերդ գյուղում պոկել են ընդդիմադիր թեկնածուների պաստառները. Ահազանգ
Քաղաքական
17:59 28/10/2025
Հայաստան

Վաղարշապատի Ամբերդ գյուղում պոկել են ընդդիմադիր թեկնածուների պաստառները. Ահազանգ

Այսօր Վաղարշապատ համայնքի կազմի մեջ մտնող Ամբերդ գյուղում «Հայրենիք» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանն ու թիմակիցները պարզել են, որ ոմն Հայկո պոկում է ընդդիմադիր թեկնածուների պաստառները՝ թողնելով միայն Արգիշտի Մեխակյանի լուսանկարները։

Քարոզարշավին մասնակցող Տաթևիկ Վիրաբյանը հրապարակած տեսանյութում ցույց է տալիս կանգառասրահը, որտեղ երևում են պոկված պաստառների հետքերը։

«Կեղտոտ գործելաոճի են անցել։ Կարծում եմ, որ սա տեղի է  ունենում ոչ միայն  Ամբերդում, այլև մյուս համայնքներում։ Դե ինչ ասեմ, Արգիշտի Մեխակյան, ձեր կեղտոտ գործելակերպն է, դուք Նիկոլից Նիկոլ եք։ Վարչական ռեսուրսն եք օգտագործում, ձեր քարոզչամեքենան եք միացնում։ Ձեր պլանկան ու ձեր դեմքն եք ցույց տալիս»,-ասաց Վիրաբյանը։

«Հայրենիք» կուսակցության ԳՄ անդամ Բաբկեն Հարությունյանը ցույց է տալիս, որ անվնաս են միայն Մեխակյանի պաստառները։

«Սրա ողջ պատասխանատվությունն իշխանությունների վրա է։ Իրավապահներից պահանջում ենք ընթացք տալ, բացահայտել ու պատժել կատարողներին։ Սա արվում է ՔՊ-ի գիտությամբ»,-համոզմունք հայտնեց Բաբկեն Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder