7 %-անոց տնտեսական աճ ապահոված Վահան Քերոբյանին դատում են, իսկ սոցիալական ոլորտը ձախողած նախարարը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվում. Ավետիսյան
Քաղաքական
12:54 28/10/2025
Հայաստան

7 %-անոց տնտեսական աճ ապահոված Վահան Քերոբյանին դատում են, իսկ սոցիալական ոլորտը ձախողած նախարարը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվում. Ավետիսյան

«Փաստորեն ստացվում է, որ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, որի վրա կա քրեական գործ, իր մասով խոստումը կատարել է, որովհետև 7 %-անոց տնտեսական աճ կա, բայց իրեն ազատել են աշխատանքից և կա քրեական գործ, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, որի ոլորտը փաստացի ձախողված է, կառավարության ծրագրի որևէ դրույթ այդ մասով կատարված չէ, էդ մարդուն նշանակել են ԱՄՆ-ում դեսպան»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը

Պատգամավորը նաև արձանագրեց, որ 2026 թվականին լրանում է կառավարության 5-ամյա ծրագիրը, որտեղ սոցիալական բլոկն ամբողջությամբ ձախողված է, և չի կատարվել ՀՀ բնակչության 40 % անապահով խավի՝ թոշակառուներին, աշխատող աղքատներին և աղքատների տրված խոստումները։

Պատասխանելով իշխանություններ-եկեղեցի հակադրությանը՝ Գառնիկ Դանիելյանն էլ հիշեցրեց, որ այդ արշավը սկսվել է 2018 թվականից՝ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» արշավով, որից հետո «Եկեղեցու պատմություն» առարկան հեռացվեց դպրոցական դասագրքերի ցանկից։

«Փաշինյանը շատ մեծ ցանկություն ուներ իր սրտի կաթողիկոսին նշանակել՝ կլիներ նա քահանա, թե այլ։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը հաշտ չէր այդ իրաղության հետ, որ Եկեղեցին մի քանի անգամ քննադատել էր իրեն»,- ասաց Դանիելյանը։

Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ասում էր որ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, և հարց տվեց, թե ինչ է փոխվել, որ հիմա խառնվում է եկեղեցու գործերին։

 «Ու ոչ միայն խառնվել է եկեղեցու գործերին, այլ եկեղեցին պառակտելու, աղանդ դարձնելու, կարգալույծ արված քահանայի պատարագին մասնակցելու՝ վարչական ռեսուրսով գործողություններ է անում, բայց արդեն ակնհայտ է, որ ձախողվել է»,- ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով որ այն Սահմանադրության և «Կրոնական ազատության մասին» օրենքի խախտում է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
7 %-անոց տնտեսական աճ ապահոված Վահան Քերոբյանին դատում են, իսկ սոցիալական ոլորտը ձախողած նախարարը ԱՄՆ-ում դեսպան է նշանակվում. Ավետիսյան