Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին. Պաշտպան
Իրավունք
15:19 28/10/2025
Հայաստան

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին. Պաշտպան

Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Այս մասին հայտնում է Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,-գրել է նա։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ դատախազը, քննարկելով քրեական վարույթով մեղադրյալ Ալեքսանդր Կոչուբաևի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված՝ Ա. Կոչուբաևի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Ա. Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել է Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին. Պաշտպան