Լավրով. Եվրոպան պատրաստվում է պատերազմի
Քաղաքական
15:25 28/10/2025
Աշխարհ

Լավրով. Եվրոպան պատրաստվում է պատերազմի

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային համաժողովում: Նա անդրադարձավ Եվրասիայում ՆԱՏՕ-ի կողմից առաջացող նոր սպառնալիքներին, Ուկրաինայի կարգավորման հեռանկարներին և Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների հանդիպմանը: «ՌԻԱ Նովոստին» ներկայացնում է նրա խոսքի հիմնական դրույթները։

Արևմուտքի ագրեսիվ ծրագրերի մասին

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարարը, Մոսկվան թույլ չի տա, որ Եվրասիան դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի տիրույթ.

«Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր ամբողջ հսկայական, գեղեցիկ մայրցամաքը վերածվի ՆԱՏՕ-ի տիրույթի: Մենք չենք կարող համաձայնվել դրա հետ»:

Եվրոպան չի թաքցնում նոր խոշոր պատերազմի նախապատրաստությունները: Հուլիսին Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնեցին համակարգել իրենց միջուկային ուժերը և ստեղծեցին «ինչ-որ Անտանտ»՝ հրթիռային համակարգեր մշակելու համար: Միաժամանակ, Լոնդոնն ու Բեռլինը ստորագրեցին ռազմական համագործակցության համաձայնագիր, և վերջերս խոսակցություններ կային դրան միջուկային չափում հաղորդելու մասին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լավրով. Եվրոպան պատրաստվում է պատերազմի