«Հրապարակ». ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը, սակայն ռիսկ չեն անում բարձրաձայն ընդդիմանալ
Օրվա մամուլ
08:31 28/10/2025
Հայաստան

«Հրապարակ». ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը, սակայն ռիսկ չեն անում բարձրաձայն ընդդիմանալ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ի նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ, բուռն քննարկվում է Զինված ուժերի գլխավոր շտաբում։ Մեր տեղեկություններով, ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։

Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել, և պատերազմ էլ չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում և կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով, համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։

Սակայն իշխանությունն անդրդվելի է` մասնագետների տեսակետներն արհամարհվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին: Իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը, սակայն ռիսկ չեն անում բարձրաձայն ընդդիմանալ