Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուռուցքաբանության ազգային կենտրոնից արձագանքում են բժիշկների հեռանալու մասին Անուշ Պողոսյանի գառմանը
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոնա Խաչատրյանն արձագանքել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի գրառմանը.
Հարգելի տիկին Պողոսյան,
«Հարկ եմ համարում նշել, որ կենտրոնի վերաբերյալ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
-Կենտրոնի ֆինանսական վիճակը կայուն է։ Աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիր երբևէ չի եղել և չկա։ Առավել ևս՝ հավելյալ վարկային միջոցների ներգրավման կարիք չկա։ Ավելին՝ ՈւԱԿ-ը գործում է արդյունավետ կառավարման մոդելով, զարգացնում է իր ծառայությունները և համալրում տեխնիկական հագեցվածությունը։
-ՈւԱԿ-ում որևէ բաժանմունք, այդ թվում՝ անոթային վիրաբուժության, չի ստեղծվել որևէ բժշկի կողմից․ բոլոր բաժանմունքները ձևավորվել են կենտրոնի միջոցներով։
-Յուրաքանչյուր բժիշկ ազատ է իր որոշումներում և կարող է գործունեություն ծավալել այլ բժշկական կենտրոններում․ դա բնական գործընթաց է և որևէ կերպ չի նշանակում, թե բաժանմունքը դադարել է գործել։ Անոթային վիրաբուժության բաժանմունքը շարունակում է լիարժեք գործել՝ ընդունելով և սպասարկելով հիվանդներին»։
Անուշ Պողոսյանի գրառումը՝ այս հղումով https://www.panorama.am/am/news/2025/10/27/%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7-%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6/3143894