Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը առնչվող վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանին։ Տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեից հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել Բյուրեղավան համայնքի ղեկավարին՝ 9 դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ( ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մաս):
Քրեական վարույթն առնչվում է ձևական աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը: Կառույցից նաև հայտնել են, որ համայնքապետի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը»,- տեղեկացրեցին կոմիտեին։։