Գարեգին Երկրորդը հանդիպել է Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ
Հասարակություն
15:58 29/10/2025
Հայաստան

Գարեգին Երկրորդը հանդիպել է Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել  Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից 

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ հորդորելով իբրև քաջ ու նվիրյալ հովիվներ, խոսքով ու գործով լինել կենդանի քարոզություն հայորդիների համար։ Հայոց Հովվապետը եկեղեցականներին պատգամել է նաև իրենց անմնացորդ սերն ու հայրական խնամքը ցուցաբերել հավատացյալների հանդեպ՝ նրանց մեջ հաստատուն պահելով դարերով նվիրագործված հոգևոր-ազգային արժեհամակարգը, և նպաստել հայրենական կյանքի բարօրությանն ու ապահովությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder