Գյումրին գրեթե ամբողջությամբ մեկ ու կես օրով կջրազրկվի
Հասարակություն
10:51 29/10/2025
Հայաստան

Գյումրին գրեթե ամբողջությամբ մեկ ու կես օրով կջրազրկվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Կապս, Վահրամաբերդ, Մարմաշեն, Ողջի, Հայկավան, Առափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder