Կապանում ու մի քանի գյուղերում երկար ժամանակ ջուր չի լինի
Հասարակություն
14:31 29/10/2025
Հայաստան

Կապանում ու մի քանի գյուղերում երկար ժամանակ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն կդադարեցվի Սյունիքի  մարզի՝ Կապան քաղաքի, Բաբիկավան, Անդոկավան, Սյունիք գյուղերի   ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder