Այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների. Գալյան
Իրավունք
14:39 29/10/2025
Հայաստան

Այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների. Գալյան

«Այո, այսօր մեր երկրում կալանավորների թիվն ավելի մեծ է, քան ազատազրկվածների և դա խնդիր է»,- ԱԺ Պետական-իրավական ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ իրենք իրենց գործընկերների հետ պարբերաբար քննարկումներ են ունենում այս ուղղությամբ։

Գալյանը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որի անդրանիկ նիստը կկայանա  շուտով, քննարկվելու են քրեական արդարադատության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտին վերաբերող հարցեր։

«Սա նախաձեռնել ենք, որպեսզի անընդհատ երկխոսություն լինի քաղաքականության մշակողմների, իրավապահ մարմինների, դատարանների միջև»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder