«Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մաս են կազմում». Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Երկրորդին Վեհարանից հեռացնելու մասին
Քաղաքական
13:22 29/10/2025

«Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մաս են կազմում». Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Երկրորդին Վեհարանից հեռացնելու մասին

«Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մասն են կազմում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Հովհաննավանքի շարունակական «պատարագները» հնարավոր է հիմք հանդիսանան Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Վեհարանից հեռացնելու համար։

Լրագրողի ճշտող հարցին՝ իշխանությունը Սահմանադրությամբ իրավունք չունի հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին,  իշխանությունն ի՞նչ ճանապարհ է ընտրել՝  ճշումների, նա պատասխանեց. «Վարչապետը հստակ արտահայտվել է այս ամենի մասին,  ասել է, որ ինքն այս գործընթացում որպես իշխանություն հանդես չի գալիս, այլ հավատավոր քրիստոնյա՝ այստեղից բխող բոլոր արդյունքներով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հովհաննավանքի պատարագներն այդ գործընթացի մի մաս են կազմում». Արայիկ Հարությունյանը՝ Գարեգին Երկրորդին Վեհարանից հեռացնելու մասին