Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ալիևը չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2026-ին չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։
Որպես պատճառ նշվում է այն, որ թեև տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել, բայց իրավական շրջանակը դեռևս վերջնականապես չի ձևավորվել։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, «երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել ակտուալ քայլ»։
Նաև նշվում է, որ «բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը ապագայում չի բացառվում։ Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը»։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին հրավիրել է, դեռևս բանավոր, ամենաբարձր մակարդակով մասնակցելու Երևանում հաջորդ տարի կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։