Ախալքալաքի մասին պատմող «Իմ սրտի քաղաք» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային փառատոնում
Մշակույթ
17:50 30/10/2025
Տարածաշրջան

Ախալքալաքի մասին պատմող «Իմ սրտի քաղաք» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային փառատոնում

Ախալքալաքի «Ապագայի տունը» օրերս Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսիի արևածագը» միջազգային կինոփառատոնին և հայտնվել է լավագույն 10 ֆիլմերի շարքում։ Jnews-ը գրում է, որ փառատոնին ներկայացված է եղել շուրջ 900 ֆիլմ, Ախալքալաքի մասին պատմող ֆիլմը հայտնվել է լավագույն տասնյակ։ «Իմ սրտի քաղաք» ֆիլմը լավագույնն է ճանաչվել հայրենի քաղաքը լավագույնս ներկայացնելու համար։

«Իմ սրտի քաղաք» ֆիլմը 9 րոպեանոց փաստագրական պատում է քաղաք Ախալքալաքի մասին։ Ֆիլմում ներկայացված են քաղաքի տեսարժան վայրերը, այդ թվում հայկական ու վրացական եկեղեցիները, պետական ու մասնավոր կառուցները, հուշարձաններն ու փողոցները։ Ֆիլմը նկարահանվել է Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի և նրա սաների համատեղ ջանքերով։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder