Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բագրատ Սրբազան. Հայաստանի գլխավոր դատախազն ու քննչական կոմիտեի ղեկավարները ստախոս են
«Այս գործում առնվազն գոյություն ունի նենգափոխում իրադրությունների, դեպքերի, խոսքերի։ Սա հստակ արձանագրված փաստ է»,-դատարանում հայտարարեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա ընդգծեց, այս հրապարակային արձանագրումներին բացարձակապես որևէ իրավական հետապնդում, հետաքրքրություն՝ լինի մեղադրողների, իրավապահ մարմինների, իրավասու այլ մարմինների կողմից տեղի չի ունեցել երկու ամսից ավելի։
«Փաստացի հանցագործության մասին հաղորդում է եղել։ Մեր պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են տվվել, և ես նորից եմ կրկնում դա, հրապարակային էլ ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, Հայաստանի գլխավոր դատախազն ու քննչական կոմիտեի ղեկավարները ստախոս են։ Հիմա սրա համար պատասխանատվության կենթարկե՞ն, թե՞ չէ։ Սա իրականության արձանագրումն է, ներողություն, որ այլ կերպ խոսեցի»,-Սրբազանի խոսքն ընդհատվեց ծափահարություններով։
Դատավոր Կարեն Ֆարխոյանն ասաց, որ ձայնագրությունների հետազոտությունը պետք է իրականացվի դռնբաց նիստում, դատարանը չի կարող մի կողմին լսելով վարույթը կարճելու որոշում կայացնել։ Նա նաև կոչ արեց դատավարության մասնակիցներին չվիրավորել որևէ մեկին։
«Իմ հայտարարությունը վիրավորանք չէ, այն հանցագործության մասին է։ Հարգելի դատավոր, չորս ամիս է՝ մեզ ամեն ինչ ասել են, էլ չեմ ասում դրանից առաջ, որևէ մեկի բերանը չի փակվել ոչ Հանրային հեռուստաեսությունում, Ազգային ժողովում։ Ինչ ուզել են, ասել են, վերջում էլ հայտարարել են, թե քաղաքական գնահատական են տալիս։ Ինչ ուզել ասել են, ամեն ինչ։ Մենք ընդունել ենք այդ հալածանքը։ Ես ուզում եմ ասել, որևէ մեկին չեմ վիրավորում, իրավական-քաղաքական գնահատական եմ տալիս, հանցագործության մասին հրապարակային հաղորդում ու իրավական-քաղաքական գնահատական»,-ասաց Բագրատ Սրբազանը։