«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ամենառեալ թեկնածուն Արգիշտի Քյարամյանն է
Օրվա մամուլ
08:34 30/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ամենառեալ թեկնածուն Արգիշտի Քյարամյանն է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունները չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը` Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերևս դրա մասին էր, որ պետք էր կանխարգելիչ գործողություններ արվեին։

Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանին արդեն փոխարինող են փնտրում, և այս պահին ամենառեալ թեկնածուն Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին sms-ով ազատեց աշխատանքից՝ խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder