«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի
Օրվա մամուլ
08:27 30/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի համար Վաղարշապատի հաղթանակը, ասում են՝ առանցքային նշանակություն ունի. նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ Վաղարշապատում Գյումրի-2 լինի: Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է՝ արտահերթի գնան, մի ոտք շուտ ընտրություն կազմակերպելով: Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին և հատկապես Սամվել Կարապետյանի թիմին, նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։

Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձևավորել: Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ՔՊ խորհուրդը։ Խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ: Գաղտնի քվեարկությամբ խորհրդի յուրաքանչյուր անդամ այդ ցանկից մի քանի թեկնածու կընտրի: Ապա նախնական ցանկը կներկայացվի վարչության հաստատմանը, և կկազմվի վերջնական ցուցակը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder