Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միքայել և Բագրատ Սրբազանների կոչն է՝ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանն ու Աղվան Վարդանյանը ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել Սրբազաններին:
Գառնիկ Դանիելյանը գրում է. «Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:
Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:
Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:
Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա’ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»
Հովհաննես 16։33»։