Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային, կան տուժածներ
Հասարակություն
10:56 30/10/2025
Հայաստան

Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային, կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 08։57-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնապատ գյուղի մոտակայքում՝ երկաթգծի անցումի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ երկաթգծի անցումի վրա բեռնատար գնացքը բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder