Կրեմլը արձագանքել է միջուկային փորձարկումների մեկնարկի մասին Թրամփի հայտարարությանը
Քաղաքական
14:24 30/10/2025
Աշխարհ

Կրեմլը արձագանքել է միջուկային փորձարկումների մեկնարկի մասին Թրամփի հայտարարությանը

Կրեմլը չի ​​կարծում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սպառազինությունների մրցավազքի նոր փուլ է սկսվել։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բացարձակապես ոչ»,-լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփի՝ միջուկային զենքի փորձարկումների մեկնարկի մասին հայտարարությունները կարող են համարվել սպառազինությունների մրցավազքի նոր փուլ։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պատերազմի նախարարությանը անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները։ Նա իր որոշումը հիմնավորել է այլ երկրների ենթադրյալ փորձարկման ծրագրերը մեջբերելով։ Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ-ն ունի փորձարկման հրապարակներ, և փորձարկումների մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

«ՌԻԱ նովոստին» գրում է. «Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը տեղյակ է, որ որոշ երկրներ պատրաստվում են միջուկային փորձարկումներ անցկացնել։ Եվ եթե դա տեղի ունենա, Մոսկվան նույն կերպ կպատասխանի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder