Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն
Սպորտ
07:59 30/10/2025
Հայաստան

Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:

Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլաքյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրել է 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:

Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան,  Երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան,  Գառնիկ Չոլաքանի անձնական մարզիչ` Ալեքսան Կարապետյան։ 

Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրել է 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավել է երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրել է միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:

Հավաքականի մարզիչ` Փաշիկ Ալավերդյան, երկրորդ մարզիչ` Հակոբ Փիլոսյան,  Սեյրան Խուդանյանի անձնական մարզիչ` Ռուսլան Խուդանյան։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն