Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի երեք մասնակից այսօր կմտնի պայքարի մեջ
Սպորտ
11:01 30/10/2025
Հայաստան

Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի երեք մասնակից այսօր կմտնի պայքարի մեջ

Հոկտեմբերի 30-ին Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանն ունի երեք մասնակից:

Երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնեն 71 կգ` Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:

Այնուհետ ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնի 71 կգ` Գոռ Սահակյանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծանրամարտի ԵԱ. Հայաստանի երեք մասնակից այսօր կմտնի պայքարի մեջ