Ալիևը չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին
Քաղաքական
17:10 30/10/2025
Տարածաշրջան

Ալիևը չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2026-ին չի այցելի Երևան՝  մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին։ 

Որպես պատճառ նշվում է այն, որ թեև տարածաշրջանում փաստացի խաղաղություն է հաստատվել, բայց իրավական շրջանակը դեռևս վերջնականապես չի ձևավորվել։ Ըստ դիվանագիտական ​​աղբյուրների, «երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան համարել ակտուալ քայլ»։

Նաև նշվում է, որ «բարձր մակարդակի այցելությունների հեռանկարը ապագայում չի բացառվում։ Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից և իրականացումից հետո սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը»։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Հայաստանը Թուրքիային և Ադրբեջանին հրավիրել է,  դեռևս բանավոր, ամենաբարձր մակարդակով մասնակցելու Երևանում հաջորդ տարի կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալիևը չի այցելի Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին