Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ, դատարանը բավարարեց. փաստաբան
Իրավունք
18:48 30/10/2025
Հայաստան

Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ, դատարանը բավարարեց. փաստաբան

Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ 

 «Միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի Աղվան Արշակյանի տնային կալանք խափանման միջոցը փոխվի վարչական։ Այսինքն՝ հսկողության առանց սահմանափակումների, որպեսզի էլեկտրոնային սարք չլինի ոտքին։ Գիտեք, որ Աղվան Արշակյանը առողջական խնդիրներ ունի, կարողանա այդ հետազոտություններն անցնել և նաև ֆիզիոթերապիայով զբաղվել։ Դատարանը բավարարեց միջնորդությունը, տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Նաև ուզում ես առումով ընդգծել, որ հանրային մեղադրանքի կողմը ներկայացնող դատախազներն էլ այդ առումով առարկություն չներկայացրեցին»,- ասաց փաստաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աղվան Արշակյանի տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ, դատարանը բավարարեց. փաստաբան