ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին. Արթուր Խաչատրյան
Քաղաքական
12:25 30/10/2025
Հայաստան

ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին. Արթուր Խաչատրյան

«Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ)»,- հայտնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ 

Նա նշում է, որ այդ առաջարկությունով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան:

«Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել...»,- գրում է Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ Երևանում անցկացվող  Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի շամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանն անդրադարձել էր այդ առաջարկություններին ու ասել. «Փոփոխությունը, որի մասին Արթուր Խաչատրյանը խոսում էր, հետևյալի մասին է՝ Ադրբեջանին պարտադրել անմիջապես ռազմագերիներին և այլ պահվող  անձանց բաց թողնել։ Մենք դեմ չենք այս նախադասությունը։

Երկրորդ՝ երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված անձանց  անվտանգ վերադարձը հայրենիք։ Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք  պատասխանու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին Ադբեջանին նման պահանջ չեն ներկայացնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին. Արթուր Խաչատրյան