Հաղորդումը Նիկոլ Փաշինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասին է, որոնք նրա հետ միասին իրականացրել են վանական համալիրի բռնազավթումը և պղծումը. Չալաբյան
Քաղաքական
13:19 31/10/2025
Հայաստան

Հաղորդումը Նիկոլ Փաշինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասին է, որոնք նրա հետ միասին իրականացրել են վանական համալիրի բռնազավթումը և պղծումը. Չալաբյան

«Սահմանադրությունն խախտվել է այն իմաստով, որ նրա 18-րդ հոդվածը, որը երաշխավորում է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու բացառիկ դերը կրոնական կազմակերպությունների շարքում, որը նաև երաշխավորում է պետության պաշտպանությունը, այսօր տեղի է ունենում ճիշտ հակառակը»,-ՀՀ դատախազության դիմաց հայտնեց «ՀայաՔվե» հասարակական նախաձեռնության նախագահ Ավետիկ Չալաբայանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հիմքերը, որը վերաբերում է Հովհաննավանքը ապօրինի զավթելուն։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները արշավ է սկսել եկեղեցու դեմ և սկսել է հոգևորականության հալածանքը։

«Մենք ոչ միայն հղում ենք անում Սահմանադրությանը, այլև ասում ենք, որ խախտված է Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնք բխում են մեր սահմանադրությունից, ուստի մեր հաղորդումը, հաղորդում է հանցագործության մասին»,-ասաց Չալաբյանը։

Նա հայտնեց, որ ներկայացվողը 4-րդ հաղորդումն է հանցագործության մասին, բայց այս դեպքում կա ակնհայտ տուժող կողմ։

Չալավբյանի խոսքով՝ գործող իշխանությանը քիչ ժամանակ է մնում և դատախազությանը պետք է զգոնություն ցուցաբերի, որպեսզի սխալ թույլ չտա։

«Հաղորդումը Նիկոլ Փաշինյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասին է, որովհետև այնտեղ եղել են բազմաթիվ փոխկապակցված մարդիկ, ներառյալ Ստեփան Ասատրյանը, որոնք նրա հետ միասին իրականացրել են վանական համալիրի բռնազավթումը և պղծումը»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։

Դատախազության շենքից դուրս գալուց հետո Չալաբյանը հայտնեց, որ հաղորդումը ընդունվել է, բայց կարևորը հետագայում հետամուտ լինելն է։

«Շատ կարևոր է, որ իրավապահ համակարգն իր ֆունկցիան կատարի, պաշտպանի բոլոր քաղաքացիների իրավունքը, չտրվի քաղաքական կոնյուկտուրային, այլապես,  մեր քաղաքացիները կգան նրան, որ մեր երկրում օրենք չի գործում, իսկ այն պահից, երբ մարդիկ հասկանան, որ օրենքն իրենց չի պաշտպանում, ապա այն բերելու է քաոսի և անարխիայի»,- ասաց Չալաբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder