Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք է. Տիգրան Ավինյան
Հասարակություն
13:58 31/10/2025
Հայաստան

Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք է. Տիգրան Ավինյան

«Իրականում այդտեղ շատ կարևոր է հասկանալ, որ խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք է, սա նշանակում է, որ մարդիկ ավելի շատ ավտոմեքենաներ են գնում և նրանց հնարավորությունները որոշակի ավելանում են»,-ԱԺ մշտական հանձնաժողովում 2026թ.պետական բյուջեն քննարկելու ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի՝ խցանումների մասին հարցին։

Նա տեղեկացրեց, որ խցանումների կառավարման ճգնաժամային հանձնաժողովը ստեղծվել է և կայացել է առաջին նիստը։

Հիմնավորելով իր հնչեցրած տնտեսական ակտիվբության գործոնը՝ Ավինյանն ասաց. «Միայն Երևան քաղաքում վերջին  մեկ տարվա ընթացքում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել»։

 Ավինյանը նշեց, որ ճգնաժամային այս հանձնաժողովի հիմնական ճանապարհը, որով կարող է գնալ, կրկին անգամ կենտրոնանում է հանրային տրանսպորտի հնարավորությունների, գծերի ավելացման վրա, անձնական ավտոմեքենաների վրա սահմանափակումներ դնելուն և տեխնոլոգիական լուծումներին։

 «Անկյունաքարային խաչմերուկներում պետք է տեխնոլոգիական լուծումներով լուսացույցներ ունենալ, որոնք նաև հաշվի կառնեն հոսքերը, ինքնակարգավորման եղանակով տարբեր ժամերի կփոխեն իրենց ռեժիմները»,-ասաց Ավինյանը։

Նա նաև հայտնեց, որ ավագանու որոշումների մակարդակով լուծելու են սխալ տեղերում կայանված մեքենաների հարցն է լուծվելու, դրանք քարշակներով տեղափոխելու ծառայությունը ընկերություններին պատվիրակելու միջոցով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խցանումները տնտեսական ակտիվության որոշակի հետևանք է. Տիգրան Ավինյան