Անպատժելիության համակարգ․ Շիրակի մարզպետի խորհրդականը պաշտպանվում է իշխանական հովանավորությամբ. AntiCor
Իրավունք
15:31 31/10/2025
Հայաստան

Անպատժելիության համակարգ․ Շիրակի մարզպետի խորհրդականը պաշտպանվում է իշխանական հովանավորությամբ. AntiCor

ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ անդամ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը վայելում է իշխանության կողմից տրված անպատժելիության պտուղները։

Ստացված տեղեկությունների համաձայն – Հոկտեմբերի 29-ին Սարոյանը իր սանիկի՝ քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծի են ենթարկել պարեկային ծառայողի։ Դեպքից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը անձամբ է միջամտել՝ ապահովելով, որ իր խորհրդականը խուսափի քրեական պատասխանատվությունից։ Արդյունքում «պատժվել» է միայն Արտյոմ Հովհաննիսյանը՝ այն էլ ընդամենը աշխատանքից ազատվելով։

Գոռ Սարոյանն ու իր սանիկը դեպքի օրը տեղաշարժվել են խորհրդականին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայում պահվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։

 Այս միջադեպը կարող է վկայել իշխանական համակարգում ձևավորված անպատժելիության մեխանիզմի նոր փաստերի մասին, երբ կուսակցական պատկանելությունը և անձնական կապերը վեր են օրենքից։

AntiCor-ը սկսում է լրացուցիչ փաստահավաք աշխատանք պարզելու

  • դեպքի ամբողջական մանրամասները,
  • և ինչ պատճառներով չի նախաձեռնվել քրեական վարույթը։

Լուսանկարում ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ խորհրդական Գոռ Սարոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder