Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայանիստ - Հովտաշեն ճանապարհին գտնվող կամուրը քանդվել է բեռնատարի պատճառով
Արարատի մարզում՝ Հայանիստ - Հովտաշեն ճանապարհին գտնվող կամուրջն օրեր առաջ քանդվել է ծանրաքարշ մեքենայի երթևեկությամբ պայմանավորված։ ԱԺ-ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ կամուրջը հնամաշ է, 40-50 տարի առաջ կառուցված։
«Երեկ քննարկում եմ ունեցել, հանձարարել եմ օր առաջ ճանապարհային դեպարատամենտը սկսի կամուրջի վերակառուցման աշխատանքները։
Ինչքան էլ հրատապ անենք, նախագիծ պահանջող աշխատանք է, գործընկերներն ամենօրյա ռեժիմով աշխատում են նախագիծ ունենալու, օր առաջ շինարարական աշխատանքներ մեկնարկելու համար։ Լրացուցիչ ճանապարհով կամուրջը շրջանցելու հնարավարություն է տրվել»,- ասաց Խուդաթյանը։